Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի
Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում, օգոստոս ամսին Հայաստան է ներկայացրել Պորտուգալիայի Սեյա քաղաքում «FICSE» միջազգային մրցույթ-փառատոնին, երգելով Նարինե Զարիֆյանի «Mercy on me» և «My funny Valentine» ստեղծագործությունները, զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականները:
Մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, ոչ նյութական ժառանգության ոլորտի համակարգող, արվեստաբան ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԻ հետ զրուցել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցության, մասնավորապես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում հայկական արժեքների գրանցման ընթացակարգի, մեր ձեռքբերումների և հարևան երկրի ագրեսիվ քաղաքականության մասին:
Երիտասարդ ռեժիսոր ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձում է բանաձևել երջանկությունը կինոյի լեզվով: Նրա` «Որտե՞ղ է երջանկությունը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են: Իրականության ու երազանքի, մանկության ու կյանքի մայրամուտի ընդհանրությունն ու բախումը ներկայանում են պարզ, առանց ավելորդ զգայականության` փորձարարական լուծումներով:
Մայրաքաղաքի և մարզային գրադարանների համալրումը գրահրատարակչական ոլորտի թիվ մեկ խնդիրներից է: Մեր տեղեկություններով՝ մշակույթի նախարարությունում վերանայվելու է գրականության և գրահրատարակչական ոլորտի քաղաքականությունը, նաև ավելանալու է գրքերի համալրման բյուջեն:
Երևանի մասին պատմող ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Ադապտացիա» փորձարարական վավերագրական ֆիլմը մասնակցել է «Киноликбез» հեղինակային կինոյի միջազգային փառատոնին (Սանկտ Պետերբուրգ)՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանանալով գլխավոր մրցանակի:
Գործնական այցս Գորիս օրեր առաջ էր՝ «Գորիսը 2018 թվականի մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում: Մի փոքր շեղվելով աշխատանքային օրակարգից՝ կարճատև այցով եղա Խոջաբաղյանների տանը:
Ասում են՝ տան մուտքը շատ բան է պատմում տանտիրոջ մասին, ու երբ Էջմիածին քաղաքում հարցուփորձով գտա Շահումյան 36 հասցեն, որտեղ իր ուրույն ճարտարապետությամբ աչքի էր ընկնում «Մաչանենց» տունը, հասկացա, որ այս տան «բնակիչները» հոգով ու կենցաղով նույնքան ազգային են, որքան սեփական տունը:
Ընթերցողի սեղանին արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ երկու նոր գրքերն են՝ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուն և «Անհաշտ վեպերը», որտեղ տեղ են գտել «Սուրբ ստրուկներ» և «Եթե բացառենք գիշերը» գործերը:
Դղյակի դարպասը պահակները գրեթե վազելով բացեցին:
-Շու՛տ արա, շեֆը չջղայնանա, թե չէ կասի նույնը, ինչ որ երեկ էն տղային հայհոյանքով ասաց՝ «Վաղը էստեղ էլ քեզ չտեսնեմ, սոված շան թուլա»,- տագնապով գոռաց ավագը համալսարանավարտ նոր պահակին։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...